News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղ տեղափոխված հայտնի ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովը մեկնաբանել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունում իր նկատմամբ գործ հարուցելու փաստը:

Նա «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի իր էջում գրել է.

«Ինչու է Ադրբեջանը մտահոգված իմ համեստ անձով: Հարցի պատասխանը, թե ինչու է ծագել Ադրբեջանի հիստերիկան իմ եւ իմ ընտնաիքին նկատմամբ, կարող եք գտնել «Գռորզնիից մինչեւ Պուտին» պատմության դասագրքում, որը տեղակայված է իմ sterligoff.ru կայքում: Ուղղակի պետք է կարդալ սկզբից, ոչ թե վերջից, ինչպես ոմանք՝ կտրելով կոնտեքստից առանձին պատմական դրվագներ: Այդ ժամանակ ամեն ինչ պարզ կդառնա: Պարզ կդառնա, թե ինչու ՌԴ տարածքում 5-րդ շարասյունը նույնպես աջակցում է Ադրբեջանի դատախազությանը: Առավել մանրամասն մեկնաբանություններ այդ հարցով ես կտամ մի քանի շաբաթ հետո, ժամանակ է պետք»:

Գերման Ստերլիգովն իր ուղերձը ստորագրել է. «Հին մատենագրություն սիրողների ընկերակցության նախագահ՝ հին հայկական Շուշի քաղաքից»:

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը մի քանի հոդվածներով քրեական գործ է հարուցել Ստերլիգովի դեմ, այդ թվում «ապօրինի սահմանի հատում» հոդվածի հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ