News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հուլիսի 23-ին Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության 22-ամյակի կապակցությամբ տեղի է ունեցել ԼՂՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի աշխատակիցների նիստ։

Շնորհավորելով աշխատակիցներին՝ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը նշել է, որ անցած տարիների ընթացքում արցախյան դիվանագիտական ծառայությունը ոչ միայն կայացել է, այլեւ ունեցել է լուրջ ձեռքբերումներ երկրի եւ նրա քաղաքացիների շահերի պաշտպաության նպատակով հանրապետության ղեկավարության կողմից տրված առաջադրանքների կատարման գործում։ Դրա հետ մեկտեղ, միջազգային քաղաքական դաշտում տեղի ունեցող նոր զարգացումներն ու նոր մարտահրավերներն արցախյան դիվանագետներից պահանջում են առավելագույն նվիրվածություն, պատասխանատվություն եւ ստեղծագործական մոտեցում։

Իր խոսքում Կարեն Միրզոյանն անդրադարձել է նաեւ արտաքին քաղաքական օրակարգի մի շարք առանցքային հարցերի։

Խոսելով, մասնավորապես, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մասին, արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ ԼՂՀ ԱԳՆ այսուհետ եւս շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը՝ բացառելու  ԼՂՀ եւ նրա քաղաքացիների անվտանգության սպառնալիքների ցանկացած հավանականությունը եւ հասնելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով։

Համոզմունք հայտնելով, որ հակամարտության վերջնական կարգավորումը հնարավոր է միայն հաշվի առնելով 1991 թ. անկախության հանրաքվեին եւ 2006 թ. Սահմանադրական հանրաքվեին Արցախի ժողովրդի ազատ եւ լեգիտիմ  կամարտահայտության արդյունքներն ու առկա իրողությունները, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ԼՂՀ իշխանությունները եւ ժողովուրդը ունեն հակամարտության կարգավորման ուղիների միասնական տեսլական։

Արտաքին գործերի նախարարն անդրադարձ է կատարել նաեւ ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին։ Նա ընդգծել է, որ ԼՂՀ ԱԳՆ շարունակելու գործունեությունը՝ զարգացնելու եւ ամրապնդելու առկա դրական միտումները, որոնք  պայմանավորված են առաջին հերթին անկախ ժողովրդավարական պետականության կառուցման գործում Արցախի ձեռքբերումներով։

Նիստի ընթացքում արտաքին գործերի նախարարը պատվոգրեր է հանձնել գերատեսչության մի շարք աշխատակիցների։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ