News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Տոնուս» ՍՊԸ-ից խաբված բնակիչների շենքի շինարարությունը կսկսվի օգոստոսի 10-ից հետո: Այս մասին այսօր`հուլիսի 23-ին, բնակիչների  հետ հանդիպմանն ասել է «Արցախբանկի» Սայաթ Նովայի մասնաճյուղի կառավարիչը`խոստանալով, որ այլեւս ձգձգում չի լինի:

«Մենք բենզինի շշերով, լխկած պոմիդորներով, ձվերով գնացել էինք «Արցախբանկ», որ եթե մեզ հստակ պատասխան չտային, վերջին քայլին էլ դիմելու էինք: Նույնիսկ մտածում էինք` «Արցախբանկի» դուռը փակենք, մի ամիս նստենք էնտեղ, մինչեւ մեր հարցը լուծվի, բայց մեզ բանկից ընդունեցին եւ հավաստիացրին, որ կառավարության որոշումը կա, մեր հարցը անպայման  լուծվելու է Փափազյանի շենքի հարցը լուծվելուց հետո: Հիմա մենք մինչեւ օգոստոսի 10-ը կսպասենք, որովհետեւ բանկի կառավարիչը իր երեխեքով երդվեց, որ մեր հարցը լուծվելու է»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց հանդիպմանը մասնակցած բնակիչներից Էմմա Ղազարյանը:

Տիկին Էմման նշեց, որ մինչեւ օգոստոսի 10-ը կսպասեն, եթե նորից շինարարությունը չսկսվեց, իրենք ծայրահեղ միջոցների կդիմեն:

Հիշեցնենք, որ ըստ ձեռք բերված համաձայնության՝ Դավիթաշեն թաղամասի շենքի բնակիչները յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ավելացնելու են 80 դոլար, իսկ Փափազյանի բնակիչները՝ 150 դոլար։

Հիշեցնենք, որ «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետեւ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները...
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին...
Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին
Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը...
Ամենաշատ