News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Իրենց աշխատավարձային պարտքերը պահանջող 2270 նաիրիտցիներից 350–ը դեռեւս չեն ստորագրել աշխատավարձերի ուշացման տույժ եւ տուգանքներից հրաժարվելու մասին համաձայնագիրը: Այս մասին այսօր` հուլիսի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ» ՓԲԸ մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանը` ավելացնելով, որ համաձայնագրերի ստորագրման փուլը կավարտվի վաղը:

Անուշ Հարությունյանի խոսքով` նաիրիտցիները հույս ունեն, որ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի խոստման համաձայն` ամենաուշը երեքշաբթի  կսկսվի գումարների փոխանցումը: 

«Ենթադրում ենք, որ ամենաուշը երեքշաբթի օրվանից կսկսեն գումարների փոխանցումը: Ճիշտն ասած լիահույս չենք, բայց հույս ունենք: Այսքան մեզ խաբելուց հետո լիահույս լինել չի լինում, բայց հույսներս էլ չենք կորցնում, որովհետեւ մեր պահանջն արդար է»,- ասաց մամուլի նախկին քարտուղարը:

Հիշեցնենք, որ «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձի գծով պարտքը կազմում է 5,3 մլրդ դրամ: Նաիրիտցիները բազմիցս բողոքի ակցիաներ են կազմակերպել կառավարության ու նախագահի նստավայրի մոտ՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդրին: Ձեռնարկությունը կանգնած է 2010 թվականի ապրիլից:

Ձեռնարկության աշխատակիցների խոսքով, իրենց խոստացել են վճարել աշխատավարձը միայն այն դեպքում, եթե նրանք հրաժարվեն ձգձգումների պատճառով առաջացած տուգանքներից: Աշխատավարձը կհատկացնի պետությունը՝ էներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների շահույթի հաշվին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ