News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի հայերի միությունը (ՈւՀՄ) հայկական պատմամշակութային ժառանգության հանրաճանաչման ուղղությամբ նոր ծրագիր է նախաձեռնել: Դրա շրջանակում նախատեսված են Ուկրաինայի հայերի պատմությանն ու մշակույթին նվիրված ցուցահանդեսներ:

Հուլիսի 23-ին Նիկոլաեւսկի մարզի գիտական գրադարանում «Հայկական ժառանգությունը» խորագրով ցուցահանդես է բացվել:

ՈւՀՄ պատմամշակութային ժառանգության հարցերի հանձնաժողովում AnalitikaUA.net-ին տեղեկացրել են, որ «Հայկական ժառանգությունը» խորագրով ցուցադրության շրջանակում ներկայացված են Ուկրաինայի հայերի բազմադարյա պատմության ամենից հետաքրքիր էջերը:

Նշենք, որ Ուկրաինայի հայերի միությունը պատմական ազգային արժեքների հանրաճանաչման ուղղությամբ ակտիվ աշխատանք է իրականացնում: Միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքով, գիտությունն ավանդաբար ՈւՀՄ-ի ուշադրության կենտրոնում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ