News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վրացի դերասան, կինոռեժիսոր, իշխող կոալիցիայից խորհրդարանի պատգամավոր Սոսո Ջաչվլիանին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) անունը շփոթել է հասարակաց տան հետ:

Ջաչվլիանին անձնական վիրավորանք է համարել ընդդիմադիր «Ազգային միասնական շարժման» պատգամավոր Էկա Խերխեուլիձեի հայտարարությունը, թե EBRD-ի համաժողովի պատճառով բացակայել է նիստից:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, Ջաչվլիանին որոշել է, որ գործընկերն իրեն մեղադրում է «իբիարդի» այցելելու մեջ (հասարակաց տան վրացական անվանումը, որը նման է EBRD-ի հապավման արտասանությանը): Նա Խերխեուլիձեին մեղադրել է իր ընտանիքը քայքայելու փորձի մեջ:

«Մի քանի ամիս առաջ նա հայտարարեց, որ խորհրդարանի նիստը ձախողվել է եւ քվորում չի ապահովվել այն պատճառով, որ Սոսո Ջաչվլիանին իբիարդիում է եղել: Տիկին Էկա, ինչո՞ւ եք ինձ վիրավորում: Ես երբեք չեմ եղել իբիարդիում: Ես հավատարիմ ամուսին եմ: Իսկ ձեր թիմը 10 տարի շարունակ հաճախել է այդ իբիարդին, ինչը մինչեւ հիմա զգացվում է երկրում»,- ասել է պատգամավորը՝ խորհրդարանի դահլիճում ներկա պատգամավորների ծիծաղը հարուցելով:

Ավելի ուշ խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն Facebook-ում ներողություն է խնդրել այն բանի համար, որ չի կարողացել ժամանակին կանգնեցնել Ջաչվլիանիին, որը Խերխեուլիձեին անհարկի մեղադրել է իր ընտանիքը քայքայելու փորձի մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ