Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանում սկսվել է լրագրող Հադիջա Իսմայլովայի դատավարությունը:
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, դատական նիստը նախագահում է Ռամելա Ալլահվերդիեւան:
Հիշեցնենք, որ Հադիջա Իսմայլովայի նկատմամբ սկզբում մեղադրանք է առաջադրվել «ինքնասպանության հասցնելը» հոդվածով, հետագայում մեղադրել են «խոշոր չափի յուրացման», «անօրինական ձեռնարկատատիրությամբ զբաղվելու», «հարկերից խուսափելու» եւ պաշտոնեական դիրքը չարաշահելու» հոդվածների հատկանիշներով:
Դատարանում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել, շենքի մոտ ոստիկանության լրացուցիչ ուժեր են բերվել: Ոչ լրագրողներին, որ դիվանագետներին թույլ չեն տվել մտնել դատարանի դահլիճ: