News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Առնվազն ութ մարդ է զոհվել եւ 26-ն անհետ կորել Հնդկաստանի հյուսիսում գտնվող Հիմաչալ-Պրադեշ նահանգում ուղեւորատար ավտոբուսի գետն ընկելու հետեւանքով, հաղորդում է Hindustan Times պարբերականը:

Միջադեպը տեղի է ունեցել նախօրեի երեկոյան: Մասնավոր ավտոբուսը Փենջաբ նահանգից ուղեւորվում էր Մանիկարան բնակավայր, որտեղ գտնվում է սինքհերի ուխտատեղին: Ավտոբուսի սրահում եղել է 55 ուղեւոր:

«Ավտոբուսը մինչ օրս չի հայտնաբերվել: Շատ զոհերի մարմինները հնարավոր է, գտնվում են կամ ավտոբուսում կամ էլ գետի ջրի հոսքը դրանք արդեն քշել տարել է», - թերթին հաղորդել է քաղաքի ադմինիստրացիայի ղեկավար Ռաքեշ Քանվարը:

Եվս 21 վիրավոր տեղափոխվել է Քուլուի հիվանդանոց: Ըստ բժիշկների՝ վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր է, նրանցից շատերն անգիտակից են:

Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, ոստիկանությունն ու կամավորները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ