News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եթե Հայաստանին պետք է միանալ որեւէ պետության, ապա Ռուսաստանին: «Gallup International» միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի հայկական ներկայացուցչության կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն, այդպես է կարծում հարցվածների 59 տոկոսը: Հարցումն անցկացվել է Երեւանում եւ մարզերում, այս տարվա մայիսի 5-13-ն ընկած ժամանակահատվածում, որին մասնակցել է 1105 մարդ՝ առանձնազրույցների միջոցով: 

Միաժամանակ, 2014-ի նոյեմբերին այդ ցուցանիշը եղել է էլ ավելի բարձր՝ 63 տոկոս: Մարտին այն նվազել է մինչեւ 55 տոկոսի, ապա նորից մի փոքր բարձրացել է:

Հարցվածների 28 տոկոսը կարծում է, որ Հայաստանը չպետք է միանա որեւէ երկրի (2014-ի նոյեմբերին այց ցուցանիշը կազմել է 27 տոկոս, 2015-ի մարտին՝ 23 տոկոս):

Փոխարենը աճել է ԵՄ-ին միանալու կողմնակիցների թիվը. եթե 2014-ի նոյեմբերին ԵՄ-ին միանալու կողմնակիցները եղել են 7 տոկոս, ապա 2015-ի մայիսին այդ ցուցանիշը 15 տոկոս է եղել, ինչը սակայն մայիսին նորից նվազել է մինչեւ 8 տոկոսի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ