News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Վերջին օրերին սահմաններին որոշակի լարվածություն կա, կրակոցների թիվն ավելացել է, հակառակորդը ոչ միայն Արցախում, այլև ՀՀ սահմանամերձ բանակավայրերի ուղղությամբ է կրակում, այդ թվում` խոշոր տրամաչափի ականանետերից։ Այս մասին այսօր` հուլիսի 24–ին, լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` հակառակորդի ակտիվությունը բացատրելով մի քանի տարբեր  հանգամանքներով։

«Լարվածության վրա ազդում են թե ներքաղաքական, թե միջազգային զարգացումները, որոնք կան տարածաշրջանում, միջազգային արենայում, նաեւ հակառակորդի մոտ ներքաղաքական ու ներտնտեսական որոշակի պայմանները»,– ասաց Սեյրան Օհանյանը:

Դիմելով հայ ժողովորդին` նախարարը կոչ արեց վստահ լինել, որ  հայկական բանակն կատարել եւ կատարելու է իր առջև դրված խնդիրը` ապահովել հարազատների խաղաղությունը։

«Իրավիճակը թե ԼՂ տարածքում, և թե Հայաստանի սահմաններին վերահսկվում է հայկական ստորաբաժանումների կողմից ։ Այսօր հայ զինվորն ունի բարձր մարտական ոգի, հայկական բոլոր ստորաբաժանումները օժտված են համապատասխն բարոյահոգեբանական վիճակով, և իրենց առջև դրված խնդիրներն իրականացնում են»,– ասաց Սեյրան Օհանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ