News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Պետդումայում հակառուսական քարոզչության համար  քրեական պատասխանատվության ենթարկելու օրինագիծ են նախապատրաստում քննարկման, հաղորդում է «Նեզավիսեմայա գազետան»: Պարբերականի տեղեկություններով՝ փաստաթուղթը ենթադրում է 1-10 տարվա ազատազրկում: 

Հաղորդվում է, որ այդ օրինագծի նախաձեռնությունը պատկանում է  իշխոս «Եդինայա Ռոսիա»  խմբակցությանը:

Դրա հետ մեկտեղ «Եդինայա Ռոսիան»-ն դեռ չի ձեւակերպել, թե ինչն է պետք համարել հակառուսական քարոզչություն: Կոմունիստները կասկածներ ունեն, որ այդ օրինագիծը թույլ կտա հակառուսական քարոզչության անվան տամ ձերբակալել  նաեւ նրանց, որոնք քննադատում են կառավարությանը:

Այդ կապակցությամբ Կոմունիստական կուսակցությունը նախապատրաստում է սեփական օրինագիծ, որտեղ մանրամասնորեն ներկայացված կլինի, թե ինչն է կարելի համարել հակառուսական քարոզչություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ