News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Դանիայի բնակիչները սգում են Սամսոն գորիլայի համար, որը ուրբաթ սատկած է հայտնաբերվել: Այդ մասին հաղորդում է The Local.dk-ն: Կենդանին սատկել է 45 տարեկան հասակում: 

Սամսոնը Դանիա է ժամանել 1972թ-ին Կամերունից: Սկզբում նա ապրել է Կոպենհագենի կենդանաբանական այգում: Վերջին երկու տասնամյակների ընթացքում գորիլայի տուն է դարձել Գիուսկուդի կենդանաբանական այգին Յուտլանդիայում: Սամսոնը եղել է այդ կենդանաբանական այգու ամենաճանաչված բնակիչներից մեկը, կենդանին հիացմունք է առաջացրել շատ դանիացիների մոտ՝ գրում է պարբերականը: 

Կենդանաբանական այգում համարում են, որ Սամսոնի մահվան պատճառը տարիքն է: Սովորաբար գորիլաները ապրում են 35-40 տարի՝ հաղորդում է  Gazeta-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ