News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանում հարցվածների 45 տոկոսը լիովին դժգոհ է խորհրդարանի եւ կառավարության աշխատանքից։ Այդ մասին վկայում են «Gallup International» ընկերության անցկացրած հարցման արդյունքները։

Նախագահի աշխատանքից լիովին դժգոհ են հարցվածների 39 տոկոսը։ Նախագահի աշխատանքից լիովին գոհ են հարցվածների 7 տոկոսը (խորհրդարանից եւ կառավարությունից՝ 2-ական տոկոսը)։ Ավելի շուտ գոհ են՝ 25 տոկոսը (խորհրդարանից եւ կառավարությունից՝ 18 եւ 17 տոկոս), ավելի շուտ դժգոհ են՝ 24 տոկոսը, (խորհրդարանից եւ կառավարությունից՝ 29-ամկան տոկոս)։

Հարցումն անցկացվել է մայիսի 5-13-ը, 1105 մարդու շրջանում, անձնական զրույցների ձեւաչափով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ