Ամերիկյան Terrafugia ընկերությունը ներկայացրել է TF-X ապագա սուպերքարի հայեցակարգը: Այս մասին գրում է ТСН-ը:
Չորս տեղանոց ինքնատիպ մեքենան անիվներ եւ երկու ծալվող թեւեր կունենա: Մեքենայի թռիչքը կառավարվելու է վարորդի ձայնային հրահանգներով ղեկավարվող համակարգչային ծրագրով:
TF-X-ը 300 ձիաուժ հզորությամբ շարժիչ կունենա, 322 կմ/ժ արագություն: Սակայն Terrafugia-ի սուպերքարի արտադրությունը ծրագրվում է սկսել միայն 8-12 տարի անց: