News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հուլիսի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիտերի դահլիճում տեղի է ունեցել ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների` ծառայության հետագա վայրի ընտրության վիճակահանությունը: Վիճակահանությանը մասնակցում էին նաեւ արտերկրի ռազմաուսումական հաստատությունների շրջանավարտները:

Զորակոչին զուգընթաց` զինված ուժերը համալրվում են նաեւ երիտասարդ սպաներով:  Նրանցից շատերը ցանկություն են հայտնել ծառայության անցնել սահմանային զորամասերում: Ըստ հաստատված կանոնակարգի` նրանք, ովքեր նախընտրում են ծառայել սահմանային զորամասերում, իրենք են ընտրում ծառայության հետագա վայրը:

Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին ողջունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ով խաղաղ ծառայություն է մաղթել նորընծա սպաներին ու կարեւորել է զինվորական մասնագիտության ընտրության նրանց որոշումը:

Օրեր անց երիտասարդ սպաները կմեկնեն ՀՀ ԶՈւ համապատասխան ստորաբաժանումներ` ստանձնելով հայրենիքի պաշտպանի վեհ առաքելությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ