News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Փրկարար ծառայությունը հուլիսի 24-ին, ժամը 19.32-ին ահազանգ է ստացել, որ Սեւան-Երեւան ավտոճանապարհին` Լեռնանիստ գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Սեւան քաղաքի մարտական հաշվարկը:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 45-րդ կմ-ում բախվել են «ԳԱԶ 3110» մակնիշի 50 NT 101 պ/հ (վարորդ 1985թ. ծնված Ն.Բ.-ն.) ավտոմեքենան եւ «Դաֆ» մակնիշի K 955 RU 161 պ/հ (վարորդ 1965թ. ծնված Ա.Ու.) բեռնատար ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ն.Բ.-ն եւ ուղեւորը (Գ.) ավտոմեքենաից դուրս են բերվել տեղի ուժերով եւ տեղափոխվել Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Ն.Բ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Գ.-ը ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի փականը:

Տպել
Ամենաշատ