News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

USAID Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության եւ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը տասնամյակների պատմություն ունի: Դեռեւս 1992-ին սկսված այս համագործակցությունը զարգանում է Հայաստանի քաղաքային, մշակութային եւ առեւտրատնտեսական կյանքի ամբողջ սպեկտրով: Վերջերս Հայաստան այցելած Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով փոխտնօրենի տեղակալ Ջոնաթան Քաթսը նշում է, որ հատկապես զգալի հեռանկարներ են նկատվում Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար.

«Հայաստանը ճիշտ ուղով է առաջ շարժվում, արտադրում է մեծ պահանջարկ վայելող գյուղատնտեսական ապրանքներ, ունի աճի մեծ ներուժ, ինչը բոլորիս համար ակնհայտ է, եւ մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին»,- «Ամերիկայի ձայնի»  հետ զրույցում ասել է նա:

Մասնագետի խոսքով, հանրապետության գյուղատնտեսության առաջնային հարցերը ոռոգման ջրի հասանելիությունն է, ինչպես նաեւ՝ գյուղմթերքների ժամանակակից վերամշակումն ու արտահանումը. «Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների պակասը լուրջ խնդիր է ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ՝ Հայաստանի կառավարության համար»:

Դաշտավայրում ստեղծվել են բազմաթիվ մանր եւ միջին ձկնային տնտեսություններ եւ դրանք բոլորը, ինչպես նաեւ Մեծամորի ատոմակայանը, մրցակցում են ջրի համար: Այսպիսով, գյուղատնտեսության կայուն աճ ապահովելու համար անհրաժեշտ է ապահովել նաեւ ջրի կայուն մատակարարում:

«Հայաստանում գյուղացիներից մեկը ձեռքս բռնեց ու տարավ իր տան կից այգին, որտեղ տեղում ցույց տվեց, ինչպիսի հսկայական տարբերություն ունի մշտական ջրամատակարարումը», - ասում է Ջոնաթան Քաթսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վահագն Խաչատուրյանը մեկնում է ԱՄՆ
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմից...
ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին
Քարփենթերը ողջունել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման...
Պապիկյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում համագործակցության համաձայնագրի ժամկետը…
Հայ պատգամավորները ԱՄՆ-ում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինին
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները...
ՔՊ-ական պատգամավորները ԱՄՆ-ում են. նրանք հանդիպել են կոնգրեսականներ Ֆրենկ Փըլլոնի եւ Ջիմ Կոստայի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի...
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Այցի ընթացքում նա նաև խորհրդակցություններ է անցկացրել տեղահանված անձանց սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցող հասարակական...
Ամենաշատ