Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները, համագործակցելով «Բավրա» ՍՎԲ-ի ծառայողների հետ, հուլիսի 24-ին, ժամը 22.45-ին, Բավրայի սահմանային անցակետից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Գրիշա Ռ.-ին։
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2013 թ. հոկտեմբերի 9-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին մասի եւ 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքով: