News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստան կատարելիք աշխատանքային այցից առաջ կանգ է առել «Բագրատաշեն» սահմանային անցակետում:

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել սահմանային անցման կետում` ծանոթացել կատարվող շինաշխատանքների ընթացքին: Նշվել է, որ այժմ ընթացքի մեջ են Բագրատաշենի անցակետի հինգ մասնաշենքերի կառուցապատման, ներքին եւ արտաքին հարդարման, կոմունիկացիոն աշխատանքները: Պատասխանատուները զեկուցել են, որ աշխատանքների մեծ մասն արդեն իսկ կատարվել է, ակնկալվում է, որ նորակառույց անցակետը շահագործման կհանձնվի ըստ սահմանված ժամանակացույցի՝ հաջորդ տարվա առաջին եռամսյակի ընթացքում:

Նոր անցակետում տեղադրված կլինեն ժամանակակակից զննող-հսկող սարքավորումներ։ Մարդկային միջամտությունը կլինի նվազագույն չափով, եւ քաղաքացիներն ու տնտեսվարող սուբյեկտները կկարողանան նվազագույն ժամանակահատվածում հատել անցակետը, սահմանահատումն իրականացնել առավել սահուն եւ արագ:

Վարչապետ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում կարեւորել է ծրագրի իրականացումը եւ նշել, որ դրա արդյունքում կունենանք միջազգային նորմերին համապատասխան անցակետ: «Ծրագիրն ընթանում է ըստ ժամանակացույցի, եւ ՀՀ ֆինանսների նախարարի պնդմամբ, հաջորդ տարվա մարտին այս մաքսակետը կգործարկենք: Կարեւորն այն է, որ քաղաքացիների, այդ թվում տնտեսվարող սուբյեկտների համար կստեղծվեն սահմանի հատման  արդի պայմաններ, կվերանան կուտակումները»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: 

Վարչապետին է ներկայացվել նաեւ Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի տարածքում նոր՝ «Բարեկումության» կամուրջի  կառուցման ընթացքը: Նախատեսվում է այս տարվա ընթացքում հայտարարել շինաշխատանքների կազմակերպման մրցույթը: Ակնկալվում է, որ կամուրջը կնպաստի ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների սպասարկման որակի բարձրացմանն ու ժամանակի խնայողությանը:

Սահմանային անցակետերի արդիականացման ծրագրով նախատեսվում է հիմնել պետական սահմանի անցման կետերի ժամանակակից ենթակառուցվածքներ, հեշտացնել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ու այնուհետ դեպի ԵՄ երկրներ շարժվող անձանց, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների օրինական շարժը, զարգացնել սահմանների կառավարման ոլորտի պատասխանատու մարմինների կարողությունները:

«Բագրատաշեն», «Բավրա» եւ «Գոգավան» անցակետերի արդիականացման ծրագրի համար կներդրվի 70 մլն դոլար: Այն ՀՀ կառավարությունն իրականացնում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) գրասենյակի եւ միջազգային այլ կառուցների հետ համագործակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ