News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Չինաստանի իշխանությունները հանելու են տեսախաղերի սարքերի արտադրության եւ վաճառքի արգելքը։ Նոր կանոնները տարածվելու են ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ընկերությունների վրա։ Այդ մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։

Տվյալ քայլը թույլ կտա արտադրողներին, ինչպես ամերիկյան Microsoft-ը, ճապոնական Sony-ն եւ Nintendo-ն, վաճառել իրենց արտադրանքը (Xbox, PlayStation եւ Wii համապատասխանաբար) աշխարհի ամենահեռանկարային շուկաներից մեկում։

Նախկինում օտարերկրյա արտադրողներին թույլատրվում էր գործունեություն ծավալել միայն Շանհայում՝ ազատ առեւտրի գոտում։ Խաղային կցորդների վրա սահմանափակումները մտցվել էին դեռ 2000թ., պատճառաբանվում էր,թ ե կցորդները բացասաբար են ազդում չինական երիտասարդության վրա։

Նշենք, որ Չինաստանի խաղային բիզնեսն այս տարի կհասնի 22,2 մլրդ դոլարի՝ 23 տոկոսով ավելի, քան նախորդ տարի։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ