News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայ մասնագետների եւ եվրոպացի ներդրողների համագործակցության արդյունքում Լեռնային Ղարաբաղում կգործարկվի 60 հազար եվրո արժողությամբ IT նախագիծ: Այս մասին հուլիսի 25-ին լրագրողներին հայտարարել է European and Armenian Experts GmbH գերմանական ընկերության տնօրեն Միքայել Մինասյանը:

«Մեր նպատակն է մեկ տեղ հավաքել ողջ աշխարհի հայ մասնագետներին: Հաջող բանակցությունների արդյունքում մենք ունենք նաեւ հօգուտ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի գործող առաջին բիզնես նախագծերը»,- հայտարարել է Մինասյանը:

Նա նաեւ նշել է, որ կա մեկ այլ նպատակ՝ պահպանել հայկական ինքնությունը Սփյուռքում: Այս տարի կազմակերպությունը Բեռլինում անցկացրել է Հայկական մշակույթի օրեր: Ծրագրին աջակցել է Բունդեսթագի պատգամավոր Մարտին Փեթցոլդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ