News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայ մասնագետների եւ բիզնեսի համար կոնտակտային ցանց է ստեղծվել: Այս մասին հուլիսի 25-ին լրագրողներին հայտարարեց European and Armenian Experts GmbH գերմանական ընկերության տնօրեն Միքայել Մինասյանը:

«Մեր կայքում գրանցվելու դեպքում ձեռներեցները եւ տարբեր ոլորտների մասնագետները կարող են շփվել եւ գաղափարներ փոխանակել: Կարելի է բաց տեղադրել իրենց նախագծերը եւ քննարկել դրանք փորձագետների հետ»,- նշեց, Մինասյանը:

Կայքը գործում է 4 լեզվով՝ հայերեն, ռուսերեն, գերմաներեն եւ անգլերեն: «Ցանկացած հայ, ժամանելով Գերմանիա, Անգլիա կամ այլ երկիր, կարող է մասնագետ հայրենակիցներ գտնել, նրանց հետ համատեղ ծրագրեր իրականացնել»,- ասաց Մինասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ