News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանացի քաղաքական գործիչ Ջոն Սյուելը լքել է Լորդերի պալատի փոխախագահի պաշտոնն այն բանից հետո, երբ The Sun պարբերականը տարածել էր տեսագրություն, թե ինչպես է նա կոկաին քաշում փաթաթված թղթադրամի միջոցով։

Թերթը նշում է, որ 69-ամյա գործիչն այդ պահին եղել է երկու մարմնավաճառների ընկերակցությամբ։ Նշենք, որ անցած ամիս Սյուելին արդեն նկարել էին սեքս-երեկույթի ժամանակ թմրանյութ օգտագործելիս։ The Sun-ի հրապարակած լուսանկարներից մեկում երեւում է, որ բարոն Սյուելը թղթադրամով քաշում է մարմնավաճառի կրծքին լցված  կոկաինը։

Լորդերի պալատի նախագահ, բարոնուհի Ֆրենսիս Դ՛Սոուզան անթույլատրելի է համարել Սյուելի վարքը, լորդի դեմ ոստիկանության հետաքննությունէ  ընթանալու։

Ի դեպ, Ջոն Սյուելը Լորդերի պալատում զբաղեցնում էր էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ 

Տպել
Ամենաշատ