Նիգերիայի հյուսիս-արեւելքում պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 19-ի, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։
Պայթյունը որոտացել էր Դամատուրու քաղաքի շուկայում։ Ավելի վաղ հաղորդվում էր 11 զոհի եւ տասնյակ վիրավորների մասին։ Տեղական իշխանությունների խոսքով՝ զոհերի թիվն աճել է որոնողական գործողությունների ավարտից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։