News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի Իգուալա քաղաքում 60 հատ եղբայրական գերեզման են հայտնաբերել։ Գերեզմաններն ի հայտ են եկել անցյալ սեպտեմբերին անհետացած ուսանողների որոնման աշխատանքների արդյունքում։ Գերեզմաններում ընդհանուր առմամբ գտել են 129 դի։

Այս մասին, AP գործակալության հարցմանն ի պատասխան, պաշտոնական հաղորդագրություն է տարածել Մեքսիկայի գլխավոր դատախազությունը։

Ուսանողներն անհետացել էին 2014թ. սեպտեմբերի 26-ին՝ Իգուալա քաղաքում ոստիկանության հետ բախումներից հետո, գրում է Ռուսական ծառայությունը։ Ցուցարարների մի մասին ոստիկանները տարել էին, եւ, ըստ հետաքննության տեղեկությունների, հանձնել թմրամկարտելների գրոհայինների ձեռքը։

Սեպտեմբերին բռնկված բախումների պատճառով զոհվել էր 6 մարդ, վիրավորվել 17-ը, իսկ 57 ուսանող անհետ կորած էր համարվում։ Նրանցից 14-ն ավելի ուշ տուն էին վերադարձել։

Ցուցմունք տված ոստիկանները պնդում են, որ ուսանողների վրա հարձակումն իրականացրել է քաղաքապետը, որին դուր չէին եկել բողոքի ցույցերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պերուում ճանապարհատրանսպորտային պատահարից զոհվել է ավելի քան 10 մարդ. ԶԼՄ
11 մարդ մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարից...
Ռուսաստանում կրկին հետախուզում է հայտարարվել լրագրող Նեւզորովի նկատմամբ
ՌԴ ՆԳՆ-ն նորից հետախուզում է հայտարարել...
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ...
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին, որտեղ…
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Վարույթի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարզելու և միջադեպի մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ...
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Մայիսի 7-ին խոշոր ու ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:50-ի…
Ամենաշատ