News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ոսկեպար գյուղի տարածքում այսօր՝ հուլիսի 27-ին, վաղ առավոտյան վթարի ենթարկված 23-ամյա հղիի առողջական վիճակը բավարար է. նա այս պահին հետազոտություն է անցնում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց հիվանդանոցի բժիշկ Դանիել Ամիրաղյանը:

«Այս պահին որեւէ լուրջ վնասվածք չի հայտնաբերվել, ունի սալջարդ: Հետազոտությունները շարունակվում են, որից հետո պարզ կլինի՝ նա կհոսպիտալացվի, թե ոչ»,- ասաց բժիշկը:

Նշենք, որ 23-ամյա Ալինան Տավուշի մարզի Կողբ գյուղից է: Նա գտնվում է հղիության 7-րդ ամսում:

Ավելի վաղ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ հուլիսի 27-ին Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհի 18-րդ կմ-ում Ս. Ա.-ի վարած «Օպել Աստրա» մակնիշի 34 NV 820 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Ոսկեպար գետը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեքենայի ուղեւորուհուն՝ 23-ամյա Ալինա Զ.-ն, որը հղի է, տեղափոխվել է Նոյեմբերյանի ԲԿ:

Տպել
Ամենաշատ