Ուկրաինայի Պոլտավայի մարզի ոստիկանությունը հայտնում է, որ Կիեւ-Խարկով մայրուղու վրա վթարի պատճառով զոհվել է 3 մարդ։
«Ավտովթարի հետեւանքով զոհվել են Nissan մակնիշի մեքենայի վարորդն ու նրա 2 ուղեւորները։ Վիրավորվել են նաեւ Toyota Camry մակնիշի մեքենայի վարորդն ու ուղեւորը»,- ասված է ոստիկանության տարածած հայտարարության մեջ։
Կատարվածի մանրամասները պարզվում են։
Ուկրաինայի Սահմանադրական դատարանից հաստատել են, որ տուժածներից մեկը դատարանի ղեկավար Յուրի Բաուլինն է, որին հիվանդանոց են տեղափոխել։