News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի եզդիական համայնքը միշտ էլ կողմ է եղել, որ Ազգային ժողովում պատգամավոր ունենա: Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, լրագրողներին ասաց «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը՝ հավելելով, որ դա հնարավոր է անել Ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ մտցնելով՝  առանց սահմանադրական բարեփոխումների:

«Ազգային փոքրամասնություններն առաջին հերթին Հայաստանի քաղաքացիներ են և սահմանադրական բարեփոխումների բոլոր կետերն էլ վերաբերում են ազգային փոքրամասնություններին: Երբ համայնքի ղեկավարներն ասում են, որ Սահմանադրությունը լավն է, պետք է հաշվի առնեն նաև մնացած կետերը՝  ինչպես է լինելու կառավարումը, ովքեր են լինելու ընտրիչները»,-ասաց նա:

 «Շամս» մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ Ռուստամ Բաքոյանն էլ նշեց, որ իր կարծիքով` սահմանադրական բարեփոխումների կարիք դեռևս չկա. «Մենք որպես հանրության մի մաս, դրա կարիքը չենք զգում: Երբ հանրությունը կզգա, որ դրա անհրաժեշտությունը կա, մենք էլ կմիանանք նրանց»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ