Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Սեւանի բաժնի ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հուլիսի 25-ին, ժամը 07.50-ին, Երեւան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի մոտից բերման են ենթարկել 30-ամյա Մեսրոպ Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 21-ից ոստիկանության Սեւանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի մեղադրանքով: