News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Յսօր՝ հուլիսի 27-ին մեկնարկել է ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի համայնքային գործի կազմակերպիչների դասընթացը, որին մասնակցում է 14 սփյուռքահայ՝ աշխարհի 7 երկրից (Ռուսաստան, ԱՄՆ, Վրաստան, Ուկրաինա, Բելառուս, Բուլղարիա, Էստոնիա):

Գիտակրթական ծրագրերի բաժնի պետ, ծրագրի պատասխանատու Սիրվարդ Համբարյանը մասնակիցներին տեսաշարով ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող աշխատանքները, ծրագրերը, գերակա ուղղությունները:

Նախարարությունում համայնքային գործի կազմակերպիչների համար կկազմակերպվեն համայնքային խնդիրների լայն քննարկումներ, մասնակիցները կներկայացնեն իրենց կազմակերպությունների, համայնքային կառույցների խնդիրները, հայապահպանության ուղղությամբ իրականացվող իրենց գործունեությունը եւ կքննարկեն նախարարության հետ գործակցության ծրագրերի նոր մոտեցումներ:

Դասընթացի մասնակիցները կհանդիպեն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ կառավարության մի շարք ներկայացուցիչների հետ, կայցելեն Հայաստանի մի քանի կրթական հաստատություններ, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակ, Երեւանի պատմության թանգարան, կծանոթանան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովների աշխատանքների հետ, գործնական աշխատանքներ կիրականացնեն ՀՀ ՍՆ տարածաշրջանային վարչություններում, իսկ հուլիսի 31-ին կմասնակցեն «Սփյուռք» ամառային դպրոցի փակման հանդիսավոր արարողությանը:

Դասախոսություններ կլինեն «Առաջնորդի հմտությունները», «Հայագիտության արդի մարտահրավերները համացանցում», «Համայնքային աշխատանքներ», «Հայոց պատմության հիմնահարցեր», «Կառավարչական հմտություններ», «Հայրենադարձության ծրագրեր», «Ազգային երգ» եւ այլ թեմաներով:

Տպել
Ամենաշատ