Windows 10-ի սխալը մոտ 10 տոկոսով նվազեցնում է համակարգչի մարտկոցի ինքնուրույն աշխատելու հնարավորությունը, հայտնում է PC World-ը։
Սխալը հայտնվում է Intel պրոցեսորով աշխատող համակարգիչների վրա։ Այս պահին Intel-ը Microsof-ի մասնագետների հետ համատեղ աշխատում է խնդրի լուծման ուղղությամբ, փոխանցում է Gazeta-ն։
Microsoft-ը Windows 10-ի հետ համատեղ պլանավորում է թողարկել «day 0» ծածկագրի տակ գործող թարմացումը, որը կտարածվի Windows Update-ի միջոցով։ Դրանում տեղ են գտել վերջին պահին արված փոփոխություններն ու բարելավումները։