News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Նորվեգական Hennig Olsen ընկերությունը ստեղծել է աշխարհի ամենամեծ վաֆլե բաժակով պաղպաղակը, գրում է TheLocal.no-ն։ Աղանդերի բարձրությունը կազմում  է 3.08 մետր։

Ռեկորդակիր պաղպաղակը ցուցադրել են առագաստանավորդների մրցույթից առաջ Քրիսթիանսթադ քաղաքում։ Բաժակը քաղաք են բերել ուղղաթիռով։ Արարողությանը հետեւում էր 9 հազար հանդիսատես։

ՄԻւոցառմանը ներկա է եղել Գինեսի ռեկորդների գրքում  հայտնված Գլեն Փոլարդը, ով հաստատել է, որ այս պաղպաղակը գերազանցել է իտալացիների ռեկորդը, որը սահմանվել էր 2012թ., փոխանցում է Gazeta-ն։

Պաղպաղակը պատրաստել են 40 լիտր տնական ջեմից, 1.08 հազար լիտր վանիլային պաղպաղակից եւ 60 լիտր շոկոլադից։ Վաֆլե բաժակը կշռում է 75 կգ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ