News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավտսրալիայի բնակչուհին 12-ամյա տղային գայթակղելու համար ազատազրկվել է 6 տարով, նա նաեւ երեխա է ունեցել մանկահասակ տղայից:

Մելբուռնի The Age թերթի փոխանցմամբ, 4 տարի առաջ 40-ամյա ավստրալուհին ծանոթացել է իր մանկահասակ դստեր 11-ամյա ընկերոջ հետ: Երբ տղան դարձել է 12 տարեկան, կինը նման հակել է սեռական մերձեցման:

Երկու տարվա սիրավեպի արդյունքում, 2014-ի մայիսին ավստրալուհին իր մանկահասակ սիրեցյալից դուստր է ունեցել: Դատավարության ժամանակ ստուգել են կնոջ հոգեկան վիճակը, սակայն փորձագետները որեւէ խախտում չեն հայտնաբերել, հաղորդում է Informing-ը:

Ավստրալուհին դատարանում խոստովանել է, որ սարսափելի ամաչում է իր արարքի համար: Նա նաեւ խոստովանել է, որ չի գիտակցել, որ իր սիրեցյալը պատրաստ չէ հայր դառնալուն, քանի որն ինքը դեռ երեխա է:

Այդուհանդերձ, թերթը նշում է, որ մինչ կինը պատիժ է կրելու բանտում, նրա նորածին դստեր դաստիարակությամբ զբաղվելու է պատանի հայրն ու նրա մայրը:

Մայրն իր դստերը եւ պատանի սիրեցյալին կարող է տեսնել 6 տարի անց, քանի որ հենց այդքան տարով է դատարանն ազատազրկել կնոջը՝ դեռահասի հետ սեռական պակի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ