Հուլիսի 26-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Ս.Ավետիսյան փողոցի թիվ 56 հասցեի մոտ «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: