News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ Մուրմանսկ քաղաքում նորապսակները անտուն կենդանիների ֆոնդին յուրահատուկ նվեր են արել՝ իրենց հարսանիքին հրավիրված հյուրերին խնդրելով ծաղիկների փոխարեն կենդանիների կեր նվիրել իրենց։ Այս մասին պատմել է «Մարդ եմ փնտրում» ֆոնդի համակարգող Օլգա Շիրինան, գրում  է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես ու ամուսինս որոշել ենք համատեղ ընտանեկան կյանքը սկսել բարի գործով։ Այդ պատճառով մենք խնդրել ենք մեր  հյուրերին ծաղիկների փոխարեն շան կեր նվիրել։ Հուսանք, որ այս գաղափարը օրինակ կծառայի նաեւ այլ նորապսակների համար»,- հարսնացուի խոսքը մեջբերում է ֆոնդի ներկայացուցիչը։

Շիրինայի խոսքով՝ այս պահին ֆոնդում կա մոտ 250 կենդանի՝ կատուներ, շներ, ճագարներ եւ կրիաներ։ Նրանք հիմնականում ապրում են ֆոնդի համակարգողների եւ կամավորների մոտ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ