News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը մայիսի 2-ին «Սդղի  գյոլում» վիճաբանության ժամանակ որեւէ մեկի նկատմամբ բռնություն չի կիրառել, նա միայն «բաժանել է» կռվի մասնակիցներին: Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների իրավասության դատարանում, Տիգրան Խաչատրյանի կալանքի  միջնորդության քննությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նրա  փաստաբան Արմեն Մելքոնյանը:

«Այն հանգամանքները ու մեխանիզմները, որ նկարագրում է տուժողը, ըստ իս չի կարող լինել ու առավել եւս ունենք այլ ապացույցներ, որ հենց այդ նույն անձինք դեպքից հետո Տիգրամ Խաչատրյանին իր մարդկային հատկությունների համար շնորհակալություն են հայտնել», ասաց փաստաբանը՝ նշելով, որ դրա մասին վկայում են նաեւ վկաների ցուցմունքները:

Արմեն Մելքոնյանի համար զարմանալի է, թե ինչու է  տուժող Հարություն Զաքարյանը երեք ամիս լռել եւ այսօր տվել Տիգրան Խաչատրյանի անունը:

Լրագրողների դիտարկմանը, որ միշտ էլ նշվել է Տիգրան Խաչատրյանի անունը, փաստաբանը արձագանքեց. «Միշտ նշվել է, որ Տիգրան Խաչատրյանը ներկա է եղել, բայց որեւէ մեկին ծանր մարմնական վնասվածք չի  պատճառել»:

Փաստաբանը հերքեց այն լուրերը, թե իր պաշտպանյալը խուսափել է քննչական գործողություններին մասնակցելուց, մասնավորապես տուժողի հետ առերեսումից: Նրա խոսքով՝ ինքն ու իր պաշտպանյալը հուլիս 24-ին ամբողջ օրը եղել են Քննչական կոմիտեում, սակայն տուժողն այդպես էլ չի եկել:

Նշենք, որ այսօր՝ հուլիսի 27-ին, Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանում այս պահին քննվում է Տիգրան Խաչատրյանի խափանման միջոց կալանք ընտրելու քննիչի միջնորդությունը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վիճաբանություն՝ դրանից ժամեր առաջ Գորիս քաղաքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի հետեւանքով վնասվել էր  Մուշեղ Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։

Վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների նկատմամբ, որի հետեւանքով Մ.Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության, իսկ Հ.Զաքարյանին` ծանր մարմնական վնաս:

Կատարված քննչական գործողությունների արդյունքում նախկինում 6 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ՝ Մ.Զաքարյանին ծեծելու, միջին ծանրության վնաս պատճառելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ