Հուլիսի 26-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Առինջ-Գետարգել ճանապարհին «Միթսուբիշի» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել հողե արգելապատնեշին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը «վերին վերջույթի սալջարդ եւ կտրտած վերքեր» ախտորոշմամբ դեպքի վայրում «շտապօգնության» կողմից ստացել է բուժօգնություն: Կատարվում է քննություն: