News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի առաջին տեղակալ` ազատվելով ԼՂՀ պաշտպանության բանակի N 32964 զորամասի հրամանատարի պաշտոնից։

Նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ գնդապետ Մասիս Միքայելյանը ազատվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի տեղակալի պաշտոնից։

Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր գնդապետ Բորիս Դավիդովին ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի տեղակալ նշանակելու մասին` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։

Համաձայն մեկ այլ հրամանագրի՝ գնդապետ Ալեքսանդր Գրիգորյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ