Հուլիսի 26-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Աբովյան-Մայակովսկի ճանապարհին` ՀՀ ՊՆ ՌՈ մոտ, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված «Աուդի» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2107»-ի վարորդը եւ 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: