Անգլիական Tesco սուպերմարկետի աշխատակիցները բանանի արկղերում կոկաին են գտել, որի մանրածախ գինը անցնում է մեկ մլն ֆունտից: Այս մասին հաղորդում է The Independent-ը:
Ուոքինգեմ քաղաքի սուպերմարկետի աշխատակիցները արկղերից ցանկացել են դատարկել Հարավային Ամերիկայից բերված մրգերը, երբ այնտեղ սպիտակ փոշու 5 կգ-անոց փաթեթներ են հայտնաբերել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Տեղեկատվության համաձայն, առեւտրային ցանցը մրքերի մեծ մասն ստանում է Կոստա Ռիկայից: Մրգերը նախ հասնում են Մեծ Բրիտանիայի մեծածախ բազաներ, որտեղից նոր բաշխվում են խանութներին: Սուպերմարկետի ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք ամեն կերպ օգնում են ոստիկանությանը քննություն իրականացնելու հարցում:
Բանանի արկղերում կոկաինի առկայությունը եզակի դեպք չէ: Այս տարվա մայիսին հաղորդվել էր, որ Բեռլինի ոստիկանությունը 386 կգ կոկաին է հայտնաբերել բանանի արկղերում, որոնք նախատեսված են եղել Aldi սուպերմարկետների համար: