News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մինչ Իտալիան, ինչպես եւ Եվրոպայի բազմաթիվ այլ երկրներ, տառապում է շոգից, Միլանի EXPO-2015 համաշխարհային ցուցահանդեսում սառցե բար է բացվել: I Bar-ը տեղակայված է քաղաքի հյուսիս-արեւմուտքում, Alessandro Rosso տաղավարի Rosso Beach արհեստական լողափի հարեւանությամբ:

Ըստ Travel-ի, բարի ներսում օդի ջերմաստիճանը -7 աստիճան է: Այդպիսի հաստատությունների ավանդույթի համաձայն, այստեղ ամեն ինչ սառույցից է: Մուտքի մոտ այցելուներին կնգուղով տաք բաճկոններ են տալիս:

Հաշվի առնելով բարի ներսում եւ դրսում ջերմաստիճանի հսկայական տարբերությունը, հաստատությունում 20 րոպեից ավելի մնալ խորհուրդ չի տրվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ