News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գերմանիայում ռեստորանը թեմատիկ ճաշացանկ է մշակել՝ «նվիրված» հունական ճգնաժամին: Ըստ TheLocal.de-ի, Բեռլինում գտնվող Restaurant Z-ի սեփականատերը ծնունդով Հունաստանից Գեորգիոս Խրիսիդին է:

«Ճգնաժամային» ուտեստները կոչել են, օրինակ, Հունաստանի ֆինանսների նաարար Յանիս Վարուֆակիսի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի պատվին: Բացի այդ, այցելուներին առաջարկում են աղանդեր, որի անվանման մեջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի անունն է:

Ըստ Gazeta-ի, Խրիսիդին ծնվել է Հունաստանում, սակայն վերջին 24 տարիներին բնակվում է Գերմանիայում: Նրա բեռլինյան ռեստորանը միջերկրածովյան խոհանոցի ուտեստներ է առաջարկում:

«Ճգնաժամային» ուտեստները կարելի է համտեսել մինչեւ օգոստոսի կեսերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ