News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում Ռուսաստանին «Միստրլաներ» մատակարարելու հարցի շուրջ որոշում կկայացնի։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Օլանդն այս հայտարարությունն արել էր հուլիսի 27-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Ֆրանսիացի նախագահը  նաեւ նշել է, որ ինքը պատրաստվում է որոշում կայացնել, թե  ուղղաթիռակիրների մատակարարումը պետք է շարունակել, թե՞ դադարեցնել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հիշեցնենք, որ «Միստրալ» տիպի 2 ուղղաթիռակիրների մատակարարման հարցով պայմանագիրը կնքվել էր 2011թ. ֆրանսիական DCNS/STX-ի եւ «Ռոսոբորոնէքսպորտ»-ի միջեւ։ Ֆրանսիան առաջին նավը պետք է մատակարարեր անցյալ տարվա նոյեմբերին, սակայն հրաժարվել է գործարքից՝ նշելով, որ պատրաստ է վերադարձնել գումարը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ