News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանում, հուլիսի 24-ին DoubleTree by Hilton Yerevan հյուրանոցում տեղի է ունեցել Նոր Audi Q7-ի շնորհանդեսը, որին ներկա է եղել շուրջ 200 մարդ (ֆոտոռեպորտաժ):

Ավտոմեքենայի նախագծման ընթացքում AUDI-ի ինժեներները հաջողությամբ կարողացել են կիրառել գերժամանակակից տեխնոլոգիաներ եւ իջեցնել ամենագնացի քաշը նախորդի նկատմամբ 325 կգ-ով։

Արդյունքում, օգտագործելով նաեւ հատուկ Q7-ի համար մշակված ուժային ագրեգատներ, AUDI-ին պրեմիում դասի արտաճանապարհային ավտոմեքենայի վառելիքի ծախսը կարողացել է հասցնել անհավանական ցուցանիշի՝ ընդհամենը  5,5 լ / 100կմ-ին:

Խոսելով ավտոմեքենայի մասին, գրասենյակի ներկայացուցիչը, որ լուսավորման համակարգը արդեն բազային տարբերակում բիքսենոնային է: Ցանկության դեպքում դա կարող է փոխարինվել LED եւ Matrix LED լուսարձակներով,  ընդ որում Matrix LED լուսարձակները ապահովում են հիանալի լուսավորություն մինչեւ 300 մ տարածության վրա:

AUDI Q7-ի կախոցը եւ տեխնիկական բնութագիրը առանձնակի ուշադրության են արժանի: Կախոցի համար առկա է մի քանի ռեժիմ: Դինամիկ ռեժիմի ընտրության դեպքում ավտոմեքենան իջնում է 15 միլիմետրով: Lift Offroad ռեժիմում՝ բարձրանում է 60, իսկ Allroad ռեժիմում 25 մմ: Նոր AUDI Q7-ի համար ստեղծվել է ամբողջովին նոր, 8 աստիճան tiptronic ավտոմատ փոխանցումատուփով: Q7 –ը մինչ այժմ երբեք չի սարքավորվել նման փոխացումատուփով:

AUDI Q7-ի մեջ հատուկ ուշադրության է արժանի MMI համակարգը, որը այնքան շատ բան է ներառում իր մեջ: Մուլտի-Մեդիա Ինտերֆեյս: Այն նախատեսված է ավտոմեքենայի տարբեր համակարգերը եւ սարքերը կառավարելու համար, ասենք կլիմատ-կոնտրոլը, ռադիոն, նավիգացիան եւ այլն: Սա լոկ ինտերնետ միացում չէ: Եվ ոչ էլ միայն մուլտիմեդիա ֆայլերը դիտելու կամ լսելու համար է:

Սլավ Մոթորս ՓԲԸ հանդիսանում է Audi AG  Ընկերության միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում եւ գործում է հայաստանյան շուկայում ավելին քան 10 տարի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bentley-ն թողարկել է ոսկե կաբրիոլետ. գինը հայտնի է
VW W12 շարժիչների արտադրությունը կդադարեցվի...
Volvo-ն նախատեսում է իր հաջորդ սերնդի էլեկտրական մեքենաների արտադրության մեջ ներդնել մեգաֆոնային տեխնոլոգիա
Թեև արտադրողը որևէ տեխնիկական մանրամասներ չի ներկայացրել, դա կապված կլինի SPA3 պլատֆորմի...
Հազվագյուտ Lamborghini Jalpa-ն աճուրդի կհանվի
1981 թվականից մինչև 1988 թվականը մասնագետները հավաքել են ընդամենը 410 սպորտային մեքենա...
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ