News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակն այսօր՝ հուլիսի 28-ին, կադրային փոփոխությունների շարք է իրականացրել կառավարությունում՝ 1MDB պետական ներդրումային հիմնադրամի շուրջ ծագած աղմկահարույց սկանդալի ֆոնին:

Մասնավորապես պաշտոնանկ են արվել փոխվարչապետ Մուհիդդին Յասինը, որը մի քանի օր առաջ կոչ էր արել վարչապետին լքել ներդրումային հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը, որի գործունեությունը ստուգում է հատուկ հանձնաժողովը՝ շուրջ 11 մլրդ դոլարի վնասների հետ կապված: Բացի այդ, փոխվարչապետը օրերս հայտարարել էր, որ այդ սկանդալի պատճառով տուժում է երկրում խոշորագույն Միավորված մալայական ազգային կազմակերպության հեղինակությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նոր փոխվարչապետ է դարձել ՆԳ գործող նախարար Ահմադ Զահիդ Համիդին, որը շարունակելու է պահպանել ՆԳ նախարարի պաշտոնը:

Բացի այդ, պաշտոնանկ է արվել նաեւ գլխավոր դատախազ Աբդուլ Գանի Փաթայլը: Իրենց պաշտոններից զրկվել են նաեւ բնական պաշարների եւ շրջակա միջավայրի պահպանության նախարար Պալանիվել Գովինդասամին եւ գյուղատնտեսության ու գյուղարտադրության նախարար Սաբրի Յակոբը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ