Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր՝ հուլիսի 28-ին, ընդունել է ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի Սփյուռքի երիտասարդ առաջնորդների եւ լրագրողների դասընթացի մասնակիցներին: Հանդիպմանը ներկա էր սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը:
Նախարարի տեղակալ Քոչարյանը մասնակիցներին հանգամանալից ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների նկատմամբ ՀՀ մոտեցումները:
Հանդիպման ավարտին Շավարշ Քոչարյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին: