News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամներ Աբրահամ Մանուկյանը եւ Վահե Էնֆիաջյանը հանդիպել են ԲՀԿ Շիրակի վերակազմավորված մարզային կառույցի պատասխանատուների եւ ակտիվի հետ։ Քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ ներքաղաքական,  սոցիալ-տնտեսական եւ  ներկուսակցական։

Շիրակի մարզային կառույցի պատասխանատուները ԲՀԿ ղեկավար կազմի առաջ բարձրացրել են մարզի բնակիչներին հուզող մի շարք լրջագույն խնդիրներ, որոնք մարզում սրում են սոցիալական լարվածությունը։ Մասնավորապես՝ Աշոցքի տարածաշրջանի ներկայացուցիչները նշել են, որ գյուղացիներից մթերված կաթի դիմաց «Մարիաննա» եւ «Աշտարակ կաթ» ընկերությունները արդեն երկու ամիս է գյուղացիներին չեն վճարում, ինչը վարկերի տակ կքած բնակիչների  համար ստեղծում է ծանրագույն սոցիալական վիճակ։

Բարձրացվել է նաեւ միջհամայնքային երթուղիների հարցը. մասնավորապես նշվել է, որ մեկը մյուսի ետեւից փակվում են Գյումրիից մարզի այլ բնակավայրեր գնացող ավտոբուսների երթուղիները, անապահով բնակչությանը թողնելով միայն տաքսիների հույսին, որից շատ քչերը կարող են օգտվել։ Այսօր արդեն ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշյալ երկու խնդիրները քննարկել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի եւ կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ եւ առաջիկայում մարզի բնակիչներին կտրվեն բարձրացված խնդիրների վերաբերյալ սպառիչ պարզաբանումներ։

ԲՀԿ պատասխանատուները հանձնարարել են Շիրակի մարզային կառուցի ղեկավարներին սեղմ ժամկետներում ներկայացնել ներկուսակցական հանձնարարականների վերաբերյալ հաշվետվություններ, ինչպես նաեւ ԲՀԿ կենտրոնական գրասենյակի հետ միասին կազմակերպել կուսակցականների վերալիցենզավորումը։

ԲՀԿ ղեկավար կազմի հաջորդ հանդիպումը նախատեսված է ԲՀԿ Սյունիքի տարածքային  կառույցների հետ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ