News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Միջատաբանները Cystococcus տեսակի նոր միջատ են հայտնաբերել, որի էգերը չեն կարողանում թռչել եւ փոխադրման համար օգտագործում են արուներին:

Ավստրալիայի Հարավ-Արեւելյան Քվինսլենդ նահանգում հայտնաբերված միջատները Cystococcus campanidorsalis անունն են ստացել: Դրանք այդ ցեղի՝ գիտությանը հայտնի երրորդ տեսակն են:

Ըստ Gazeta-ի, այս տեսակի առանձնահատկությունն այն է, որ էգերը թեւեր չունեն, հետեւաբար՝ չեն կարող լքել իրենց բնակավայրը եւ զուգավորման համար զուգընկեր գտնել: Այդ պատճառով Cystococcus campanidorsalis տեսակի էգերը երիտասարդ տարիքում ամրանում են արուների մարմնին: Վերջիններն էլ փոխադրվելիս իրենց հետ տանում են էգերին, որոնք նոր բնակավայրում զուգընկեր են գտնում:

 
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ