News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Դեթրոյթում բացվել է Սատանայի 2,7-մետրանոց արձանը, որտեղ նա ներկայացված է թեւերով եւ այծի գլխով: Արձանը կշռում է մեկ տոննա: Սատանայի առջեւ կանգնած են տղա ու աղջիկ:

Արձանի բացման արարողությանը մասնակցել է մի քանի հարյուր մարդ, որոնք արձանը բացելիս բացականչել են «Փառք Սատանային», հաղորդում է Reuters-ը:

Սատանայի բրոնզե արձանի տեղադրման վայրը մինչեւ վերջին պահը գաղտնի են պահել՝ զգուշանալով բողոքի մեծ ալիքից: Արդյունքում արձանը տեղադրել են արդյունաբերական շենքում, Դեթրոյթ գետից ոչ հեռու, հաղորդում է Meduza-ն:

Սկզբում Սատանային ցանկացել են տեղադրել Օքլահոմայում 10 պատվիրանների արձանի կողքին, բայց ակտիվիստներին դա թույլ չեն տվել:

Ընդ որում, 10 պատվիրանների հուշարձանը եւս կարող են հանել, դատարանը որոշել է, որ պետական հողը չի կարող օգտագործվել կրոնական օբյեկտների տեղադրման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ