Թուրքիայում կրակի տակ է հայտնվել Իրանից Թուրքիա ձգվող գազատարը, որի հետեւանքով գազի արտահոսք է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզին եւ BOTAS թուրքական նավթագազային պետական կորպորացիային:
Վերականգնողական աշխատանքներ են սկսվել, սակայն դեռ պարզ չէ, թե երբ գազատարը կսկսի գործել: BOTAS-ի ներկայացուցիչը հայտնել է, որ վթարը չի ազդել երկրի ներսում գազի շուկայի վրա: